Ուկրաինական «Լուչ» կոնստրուկտիվ բյուրոն Կիևին կից զորավարժարանում անցկացրել է «Կորսար» նոր հակատանկային հրթիռային համակարգի փորձարկումները։
«Լուչ»-ի գլխավոր կոնստրուկտոր Օլեգ Կորոստելևը և «Ուկրօբորոնէքսպորտ»
պետական կոնցերնի գլխավոր տնօրեն Սերգեյ Գրոմովը հայտարարել են, որ փորձարկումները հաջող են ընթացել։
Նշենք, որ «Կորսար»-ն ունակ է խոցելու մինչև 2,5 կմ հեռավորության վրա շարժվող ու անշարժ զրահապատ թիրախները։ Կառավարվող հրթիռի կշիռը 13,5 կգ է, համակարգը կարելի է կիրառել -40-ից մինչև 60 C°-ում։ Համակարգի արժեքն է մոտ 130 հազար ԱՄՆ դոլար, հրթիռի արժեքը՝ 20 հազար։