Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 24-ին փակ հանդիպում է անցկացվել՝ կապված թուրք-սիրիական սահմանին գրանցված միջադեպերի և լարվածության աճի հետ։
Հանդիպումն անցկացվել է Թուրքիայի վարչապետի նստավայրում և տևել է շուրջ երեք ժամ։
Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Ազգային հետախուզության ծառայության նախագահ Հաքան Ֆիդանը, ինչպես նաև մի շարք նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։
Արտահերթ հանդիպումը կապված է Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանին վերջին շրջանում գրանցված դեպքերի հետ, տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։
Փակ դռների հետևում կայացած հանդիպման մանրամասների վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։