ԱՄՆ բանակն ընտրել է միասնական հրթիռի արտադրող ընկերությունը

ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը մտադիր է պայմանագիր կնքել ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ՝ JAGM (Joint Air-to-Ground Missile) միասնական հրթիռի ստեղծման նպատակով։

Զինամթերքի ստեղծման տենդերին շարունակում է մասնակցել նաև Raytheon ընկերությունը։

JAGM հրթիռներ

JAGM հրթիռներ

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն ցանկություն էր հայտնել հրթիռների ստեղծման համար վճարել վերոհիշյալ 2 ընկերություններին, սակայն բյուջեի սահմանափակումների պատճառով հարկադրված էր մեկին ընտրել։

Ինչպես տեղեկացնում է «Ջեյնս» վերլուծական շաբաթաթերթը, սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ Lockheed Martin և Raytheon ընկերությունները կստեղծեն JAGM հրթիռի սեփական տարբերակները, որոնք հետագայում փորձարկում կանցնեն, դրա արդյունքների հիման վրա էլ զինվորականները կառանձնացնեն իրենց պահանջներին առավել համապատասխանող նմուշը։ Բյուջեի սահմանափակումը պատճառ եղավ, որպեսզի այս ամենը կատարի միայն Lockheed Martin-ը։

Այնուհանդերձ, Raytheon–ը կարող է կրկին միանալ JAGM նախագծին 2015-ին։ Ենթադրվում է, որ այս տարի նախագիծը մուտք կգործի փորձնական-կոնստրուկտիվ և փոքր ծավալներով արտադրության փուլ։

Հիշեցնենք, որ JAGM հրթիռների ստեղծման աշխատանքներ սկսվել են  2007 թվականից։ JAGM-ի երկարությունը 1,8 մ է, տրամաչափը՝ 17,8 սմ, կշիռը՝ 48,9 կգ։ Համաձայն զինվորականների պահանջների՝ հրթիռը պետք է խոցի ոչ պակաս, քան 28 կմ հեռավորության վրա թիրախները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *