Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 23-ից 24-ը այցելել է Հանրապետության հարավարևելյան սահմանագոտի:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստության և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հյուսալիությունը:

Սեյրան Օհանյան

Նախարարն այցելել է  նորակառույց պաշտպանական շինություններ, ծանոթացել զորամասերի շինարարական ու կառուցապատման աշխատանքներին:

Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության հետ, տվել է հանձնարարականներ և ճշգրտել դրանց իրականացման ժամանակացույցը: Նա  նաև առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպաների հետ:

7

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել` կապված զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության հետ, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:

11

Իսկ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում բարելավվել են նաև զորանոցների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները:

8

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *