Ուզբեկ-ղրղզական սահմանին միջադեպ է գրանցվել. կա զոհ

Այսօր՝ հուլիսի 23-ին՝ վաղ առավոտյան, Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանային ջոկատների միջև միջադեպ է գրանցվել։

Ջալալաբադի Ակսիյսկի շրջանում, սպանվել է մեկ ուզբեկ սահմանապահ, երկուսը ծանր վիրավոր են, հաղորդում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը

Համաձայն ղրղզական աղբյուրների՝ 2 զինվորներից բաղկացած ուզբեկական սահմանապահ ջոկատն առանց թույլտվության անցել է ղրղզական սահմանը։ Նրանց 3 ղրղզ սահմանապահ զգուշացրել են անհապաղ լքել տարածքը, սակայն վեճ է սկսվել, որն էլ վերաճել է բախման։

Ուզբեկ-ղրղզական սահման

Ուզբեկ-ղրղզական սահման

Ուզբեկական աղբյուրները հերքում են այս տեղեկությունը՝ վկայելով, որ միջադեպն իրականում եղել է իրենց տարածքում՝ Նամանղանի շրջանում, որտեղ մի քանի ղրղզ սահմանապահներ անցել են Ուզբեկստանի սահմանը, և լինելով ալկոհոլի ազդեցության տակ՝ սկսել են կրակ բացել արդեն սահմանն անցած և ուզբեկական հողի վրա գտնվող ղրղզ զինվորների վրա։

Հիշեցնենք, որ 2 երկրների միջև սահմանի երկարությունը կազմում է 1,3 հազար կմ։ Ներկա դրությամբ այստեղ առկա են շուրջ 50 վիճելի հողակտոր։

Հավելենք, որ ուզբեկ-ղրղզական նախորդ միջադեպը եղել էր հուլիսի 20-ին, երբ ուզբեկ սահմանապահները գնդակահարել էին Ղրղզստանի քաղաքացուն։ Իսկ ընթացիկ տարվա սկզբին Ղրղզստանի Բաթկենի շրջանում՝ ուզբեկական անկլավում, բնակիչները հարձակվել էին ղրղզ սահմանապահների վրա՝ պատանդ վերցնելով 30 զինվորի։ Այս միջադեպը հանգեցրել էր երկկողմ հակամարտության սրմանը, ինչի պատճառով էլ ուզբեկական կողմը որոշ ժամանակով փակել է Ղրղզստանի հետ սահմանային անցակետերն ու երկաթուղային կապուղիները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *