Վերջին շրջանում կրակոցներ չէին լինում. Այգեպարի գյուղապետ

Հուլիսի 21-ին ադրբեջանական կողմից Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար գյուղի վրա կրակոցներ են եղել։ Ռազմինֆոյի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ կրակել են երեկոյան 18։00-19։00 ընկած հատվածում, մոտ 3-4 կրակոց։

Ն. Կարմիրաղբյուրից Այգեպար ճանապարհն անցնում է ադրբեջանական դիրքերի մոտով։ Այժմ ճանապարհի վրա լրացուցիչ պաշտպանական աշխատանքներ են տարվում։

Ն. Կարմիրաղբյուրից Այգեպար ճանապարհն անցնում է ադրբեջանական դիրքերի մոտով։ Այժմ ճանապարհի վրա լրացուցիչ պաշտպանական աշխատանքներ են տարվում։

«Թե ինչու են կրակում, չեմ հասկանում։ Վերջին շրջանում կարծես թե հանգիստ էր, կրակոցներ չէին լսվում»,-նշեց Անդրանիկ Այդինյանը։

Նշենք, որ մամուլում տարածվել է, թե կրակոցների պատճառով այրվել են գյուղի այգիները։ Սրա վերաբերյալ Այգեպարի գյուղապետը նշեց, որ դեպքը պատահել է ոչ թե 2 օր, այլ մոտ 2 շաբաթ առաջ։

«Այնտեղից կրակը տարածվելով հասել է մեր այգիներին։ Քանի որ Այգեպարը բանվորական ավան է, մենք հողերը վարձակալում ենք հարևան Ներքին Կարմիրաղբյուր գյուղից»,- նշեց Այդինյանը։

Ռազմինֆոյի հետ զրույցում Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը նշեց, որ հողատարածքը 2 շաբաթ առաջ այրվել է։

Տավուշի մարզ. Ներքին Կարմիրաղբյուր

Տավուշի մարզ. Ներքին Կարմիրաղբյուր

Նշենք, որ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը նույնպես հաստատեց, որ տարվա այս եղանակին հրդեհները սովորական բնույթ են կրում և առաջանում են տարբեր պատճառներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *