Թուրքիայի 12 զինծառայող է վնասվածք ստացել ավտոպատահարի հետևանքով

Թուրքիայում զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենա է շրջվել։ Ավտոպատահարի հետևանքով 12 զինծառայող է վնասվածք ստացել։

Դեպքը եղել է Թուրքիայի Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում, որը սահմանակից է Իրաքին։ Թուրքական բանակի զինծառայողները վերադառնում էին ծառայության վայրից, երբ նրանց տեղափոխող ավտոմեքենան շրջվել է։

Վթարի հետևանքով վիրավորված զինվորականներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *