Թուրքիայի ԳՇ-ն հայտարարություն է տարածել Սիրիայի հետ սահմանային միջադեպերի կապակցությամբ

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը սիրիական կողմին սպառնացել է «անմիջապես համապատասխան քայլեր ձեռնարկել թուրքական տարածքների վրա ցանկացած ոտնձգության» դեպքում։

Թուրքիայի ԳՇ-ն հաղորդագրություն է տարածել, որում էլ նշել է, թե «Զինված ուժերի և Կառավարության կանոնների ու օրենքների շրջանակներում կատարել է համապատասխան քայլերը և պատասխանել Սիրիայի կողմից արձակված կրակոցներին, որոնք մարդկային և նյութական կորուստների պատճառ են դարձել»։

թուրք-սիրիական սահման

Նշենք, որ վերջին օրերին Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանին  մի քանի փոխհրաձգության դեպքեր են գրանցվել, որի ժամանակ թուրքական հատվածում վիրավորվել են զինծառայողներ և քաղաքացիական անձինք։

Հատկապես վիճակը լարված էր Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջանի և Սիրիայի Ռեսուլայն շրջանի միջև սահմանային հատվածում, որտեղ սիրիական հատվածում թեժ մարտեր էին քրդական ուժերի և ապստամբների միջև։  

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *