Անգոլայի ազգային օդուժը ստացել է իր պատվիրած բրազիլական արտադրության Embraer EMB-314 Super Tucano թեթև գրոհիչ ինքնաթիռի առաջին խմբաքանակը։
Անգոլայի զինված ուժերը ստացել է իր պատվիրած վեց միավոր Super Tucano ինքնաթիռներից առաջին երեքը։
Ինչպես տեղեկացնում է «Ջեյնսը», ինքնաթիռներն անգոլական կողմին հանձնվել է Լուանդայում հուլիսի 12-ին։ Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Անգոլայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գերալդո Նունդան։
Նշենք, որ բրազիլական Embraer ընկերության կողմից մշակված EMB-314 Super Tucano թեթև գրոհիչ, ուսումնական ինքնաթիռն արտադրվում է 2003 թվականից։
Այն գտնվում է Բրազիլիայի, Չիլիի, Բուրկինո Ֆասոյի, Կոլումբիայի, Ինդոնեզիայի, Սենեգալի, Մավրիտանիայի, Միացյալ Նահանգների և մի քանի այլ պետությունների սպառազինության մեջ։ Մեկ միավորի մոտավոր արժեքը 9-14 մլն ամերիկյան դոլար է։
Անձնակազմը երկու մարդ է։ Առավելագույն արագությունը կազմում է 590 կմ/ժ։ Զինված է երկու 12,7 մմ FN Herstal M3 գնդացրով և մեկ 20 մմ թնդանոթով, ղեկավարվող «օդ-օդ» և չղեկավարվող հրթիռներով և ռումբերով։