Սիրիայում ադրբեջանցի զինյալ է սպանվել

Այսօր՝ հուլիսի 22-ին, հայտնի է դարձել, որ Սիրիայում սպանվել է Բաշար Ասադի հակառակորդ գրոհայինների կողմից կռվող ադրբեջանցիներից մեկը։
Մահացած Անվար Զեյնալովը Տերտերի շրջանից էր։ Նրա հարազատները դիմել են պատկան մարմիններին՝ Զեյնալովի դին հայրենիք բերելու համար, սակայն նրանց պաատսխանել էին, որ դա անհնար է։ Արդյունքում մահացածի հուղարկավորությունն իրականացվել էր հենց Սիրիայում։

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Հիշեցնենք, որ Սիրիայի ներքին հակամարտության սկզբնական շրջանում Ադրբեջանը կտրականապես հերքում էր, որ վարձու ադրբեջանցի զինվորներ են մարտնչում Ասադի դեմ, սակայն վերջին ամիսների ընթացքում, հաշվի առնելով թերևս ապացույցների և վկայությունների մեծ քանակը, Ադրբեջանը զերծ է մնում առհասարակ վարձու զինվորների թեման բարձրացնելուց։

Հավելենք, որ ամիսներ առաջ YouTube-ում տեսանյութ էր տարածվել, որտեղ Սիրիայի ապստամբների շարքերում կռվող ադրբեջանցիներն Ասադի վարչակազմը տապալելու կոչեր էին անում։

Բացի այդ, հունիսի 5-ին Flashpoint Global Partners խորհրդատվական կենտրոնը և Վաշինգտոնի Մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի փորձագետների համատեղ զեկույցի համաձայն՝ Սիրիայում սպանված 280 վարձկանների շարքում եղել են Ադրբեջանի քաղաքացիներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *