Թուրքիան մտադրություն ունի մեծ թվով զրահամեքենաներ գնել

Թուրքիայի պաշտպանության նախարությունը մտադրություն ունի ձեռք բերել հակաականային MRAP տեսակի զրահամեքենաներ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է առաջին փուլում գնել թվով 175 զրահամեքենա։

Ինչպես տեղեկացնում է Defense News-ը, Թուրքիան նոր զրահամեքենաները կգնի տեղական արտադրությայն Kirpi («Քիրփի») մեքենաների փոխարեն, որոնց պատվերն ուշանում է։

Kirpi

Kirpi

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ու թուրքական BMC ընկերությունը «Քիրփի» զրահամեքենաների ձեռքբերման վերաբերյալ պայմանագիրը կնքել էին 2009 թվականին։ Պայմանագրով նախատեսվում էր Թուրքիայի զինված ուժերին փոխանցել 468 միավոր «Քիրփի», սակայն BMC-ն փոխանցել է միայն 293 զրահամեքենա՝ պայմանագրի ամբողջական իրականացումն ուշացնելով 2 տարով։

Մնացած 175 միավոր զրահամեքենայի համար, որոնք այդպես էլ չեն ստացվել, Թուրքիայի ՊՆ-ն 8 մլն դոլարով տուգանել էր ընկերությանն ու չեղյալ հայտարարել նրա հետ պայմանագիրը։

Բացի այդ, Թուրքիայի ռազմական գերատեսչությունն առանձին հայտարարել է մրցույթ 184 թրթուռավոր և 76 անիվավոր զրահամեքենաների համար, որոնց վրա նախատեսվում է տեղադրել տարբեր նշանակության զինատեսակներ։ Մրցույթին մասնակցելու հրավեր են ստացել թուրքական Otokar և FNSS ընկերությունները։ Անկարան պատրաստվում է ծախսել 150-200 մլն դոլար՝ զրահամեքենաների ձեռքբերման և նրանց վերափոխման համար, հավելում է Defense News-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *