Հայաստանը կմասնակցի օգոստոսի 1-5 ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Ալաբինո զորավարժարանում անցկացվող տանկային բիաթլոնին։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Տ-80Ու տանկը՝ «տանկային բիաթլոնի» ժամանակ
Վերջերս ռուսական կայքերում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ առաջին անգամ Հարավային ռազմական օկրուգի 2 զորավարժարաններում կիրականացվի տանկիստների մրցություն՝ տանկային բիաթլոն։ Հայտարարության մեջ նշվում էր, որ օգոստոսի 1-5 պլանավորված զորավարժությանը կմասնակցեն Ղազախստանը, Բելառուսը, հնարավոր է նաև՝ Հայաստանը։
Հիշեցնենք, որ ռուսական բանակում հաճախ կազմակերպվող «տանկային բիաթլոն» ուսումնական վարժանքը ենթադրում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինամթերքներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա 3 տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը տանկով պետք է տուգանային շրջան կատարի՝ 0,5 կմ երկարությամբ։