Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը մասնակցել են Ուկրաինայում անցկացված «Ծովային զեփյուռ-2013» (Sea Breeze-2013) միջազգային ծովային զորավարժությանը։
Զորավարժությունն անցկացվել էր հուլիսի 8-20-ը Սև ծովում՝ Ուկրաինայի ջրային տարածքներում։
Զորավարժությանը մասնակցել են նաև Միացյալ Նահանգները, Բուլղարիան, Իտալիան, Կանադան, Ռումինիան, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։ Այն անց է կացվել «Համագործակցության հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։
Ըստ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության՝ Թուրքիայի ռազմածովային զորավարժությանը մասնակցում էին «Մելթեմ» (P-334) ֆրեգատով, Իհսան Թուլունայ (A-572) թիկունքային ապահովման նավով, ինչպես նաև երեք սպայից կազմված պատվիրակությամբ։
Վրաստանը զորավարժությանը ներկայացել էր առափնյա անվտանգության P-24 Սուխումի նավով։
Pingback: ԱՄՆ-ն Ուկրաինայում անցկացնելու է միջազգային զորավարժություններ. մասնակցելու է նաև Գերմանիան | Ռազմ.info