Ադրբեջանի սահմանապահ ծառայության պետը հանդիպելու է ժողովրդի հետ

Այսօր՝ հուլիսի 22-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի հանրապետության Սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևը պատրաստվում է ընդունել ԱՀ քաղաքացիներին՝ հարց-պատասխանի տեսքով զրույցի համար։

Ինչպես տեղեկացնում է ԱՀ Սահմանապահ պետծառայության մամուլի ծառայությունը, հանդիպումը կկայանա ընթացիկ տարվա օգոստոսի 6-ին Շամխորի շրջանի Դելլեր գյուղում։

Ադրբեջանի հանրապետության Սահմանապահ պետական ծառայության պետ գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիև

Ադրբեջանի հանրապետության Սահմանապահ պետական ծառայության պետ գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիև

Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը կարող են մասնակցել Շամխորի, Ղազախի, Աղստաֆայի և Սամուխի շրջանների՝ նախապես գրանցված բնակիչները։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Ֆրանկֆուրտի օդանավակայանում անօրինական էր համարվել ադրբեջանական Silk Way ավիաընկերության ինքնաթիռով 15 զտարյուն ձիերի փոխադրումը։ Ձիերը գնել էր հենց Էլչին Գուլիևը, դրանցից յուրաքանչյուրի գինը 100 հազար ԱՄՆ դոլար է։ Այս տեղեկությունից հետո ադրբեջանական ֆորումներում թեժ քննարկումներ էին ընթանում։ Ադրբեջանցիները դժգոհում էին, որ կաշառակերության հետևանքով կուտակած հսկայական գումարներով Գուլիևը ձիաբուծությունը մենաշնորհ է դարձրել Ադրբեջանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *