Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 18-ին>ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
Ըստ ԱԳՆ մամուլի ծառայութան հաղորդագրության՝ երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած նշանակալի աշխատանքը՝ հիմնահարցի խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ։