Սպառազինություն փոխադրող հյուսիսկորեական նավի անձնակազմը ձերբակալված է

Պանամայի ջրանցքում ձերբակալված հյուսիսկորեական նավի անձնակազմը տեղափոխում էր շաքար, ինչպես նաև սպառազինություն։
Այս մասին հուլիսի 16-ին հաղորդել է Կուբայի արտաքին գործերի նախարարությունը։
Համաձայն «Ռոյթերս» գործակալության և «Ջեյնս» վերլուծական պարբերականի տվյալների՝ երկրի նավահանգիստներից մեկում վերոհիշյալ նավում բեռնել են 10 հազար տոննա շաքար և 240 տոննա սպառազինություն, այդ թվում՝ 2 զենիթային մարտկոց, 9 տարբեր տեսակի հրթիռ, 2 միավոր ՄիԳ-21 կործանիչ։

Նշենք, որ ըստ նույն աղբյուրի՝ Կուբայում հայտարարել էին՝ սպառազինությունն ուղարկվում էր Հյուսիսային Կորեա՝ զուտ վերանորոգման նպատակով։

Հյուսիսկորեական նավը՝ Պանամայում

Հյուսիսկորեական նավը՝ Պանամայում

Կուբայի հրապարակած տվյալներից հետո Պանամայի իշխանությունները հայտարարել էին, որ հյուսիսկորեական բեռնատար նավի անձնակազմի են ձերբակալել, քանի որ կասկածում են զենք-զինամթերիք ապօրինի տեղափոխման մեջ։ Սպառազինությունը հայտնաբերել են շաքարեղեգերի կոնտեյներներում։ Նավի անձնակազմին կասկածում են նաև թմրանյութերի ապօրինի շրջանառման մեջ։

Հավելենք, որ Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելիի խոսքերով՝ նավի անձնակազմը փորձել է կասեցնել ստուգումը, իսկ կապիտանն ինքնասպանության փորձ է կատարել։

Հիշեցնենք, որ համաձայն ԿԺԴՀ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների՝ արգելվում է բացի հրաձիգներից, ցանկացած այլ տեսակի սպառազինության ներմուծումը այդ երկիր և այնտեղից արտահանումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *