2013-ի հունիսի կեսերին ԱՄՆ ռազմաօդային ուժերն իրականացրել են նոր, հականավային, հեռահար ազդեցության թևավոր LRASM հրթիռի փորձարկումները։
Այսօր՝ հուլիսի 18-ին, հայտնի է դարձել, որ հաջողված համարվող փորձարկումներն անցկացվել են B-1B Lancer ռմբակոծիչի վրա՝ առանց զինամթերքի նետման։
Ինչպես հաղորդում է Defense Aerospace-ը, հրթիռի փորձարկմամբ զբաղվել է ԱՄՆ ՌՕՈւ 337-րդ ամառային-փորձարարական էսկադրիլիան։
Նշենք, որ կառուցողական տեսանկյունից նոր հականավային այս հրթիռը ստեղծել են JASSM դասի, մեծ հեռահարության թևավոր հրթիռի հիմքի վրա։ 337-րդ էսկադրիլիայի կապիտան Ալիսիա Դացմանի խոսքերով՝ այս սկզբունքի շնորհիվ էլ B-1B ռմբակոծիչի՝ զինամթերքի կառավարման համակարգում էական փոփոխություններ չեն պահանջվում։
Հիշեցնենք, որ դեռևս 1998-ից B-1B ռմբակոծիչները զրկված էին ռազմավարական ստատուսից ու ներկայումս վերամշակում են անցնում՝ որպես սովորական սպառազինության տեսակներ։ Նոր հականավային հրթիռների փորձարկումներն իրականացվում են հենց B-1B ռմբակոծիչների գործառույթների ընդլայնման մասշտաբային ծրագրի շրջանակներում։
Հավելենք, որ 2012-ի հունիսին ԱՄՆ ՌՕՈւ-ն սկսել է B-1B ռմբակոծիչների պատմության մեջ ամենալայնամասշտաբ արդիականացման ծրագիրը։ Ռմբակոծիչների վրա նախատեսվում է տեղադրել կապի նոր միջոցներ։ Արդիականացված ինքնաթիռները կփորձարկվեն 2013-ի վերջին։