ՌԴ-ն ցանկանում է ԱՄԷ-ում արտադրված ԱԹՍ գնել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում նախատեսում են գնել Արաբական Միացյալ Էմիրությունների արտադրած United 40 անօդաչու թռչող սարքեր։

Ռուսական կողմը ցանկանում է ձեռք բերել United 40 անօդաչու թռչող սարքի Block 5 տարբերակը։

Ըստ նախնական պլանների՝ նախատեսվում է գնել երկու միավոր ԱԹՍ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին են փոխանցել ՌԴ ռազմարդյունաբերության համալիրի ներկայացուցիչները։

UNITED-40

UNITED-40

Նշենք, որ United 40 անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվում է ADCOM ընկերությունը։ ԱԹՍ-ներն ունեն օպտիկաէլեկտրոնային դիտարկման համակարգ և ռադիոտեղորոշիչ սարք, ինչպես նաև կարող են կրել «օդ-ցամաք» տեսակի Yabhon-Namrod հրթիռներ։

Ըստ ԱԹՍ-ի հեղինակների՝ այն կարող է 100 ժամ անցկացնել երկնքում առանց լիցքավորման, իսկ United 40 Block 5-ի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է 9000 մետր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *