2012-ին Ադրբեջանը ՌԴ զենք-զինամթերքը սպառող երկրների շարքում հինգերորդն է

Այսօր՝ հուլիսի 17-ին, հայտնի է դարձել, թե Ռուսաստանը որ երկրներին ինչ տիպի զենք-զինամթերք է վաճառել 2012 թվականին։
«Ռազմարդյունաբերական սուրհանդակ» հրատարակության հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2012-ի կտրվածքով ՌԴ-ի զենք-զինամթերքիսպառողների ցուցակում գրավում է 5-րդ տեղը։

Ընդ որում, Հնդկաստանին բաժին է հասել 2012-ին Ռուսաստանի վաճառած սպառազինության 40%-ը, Ալժիրին՝ 14%-ը, Վիետնամին՝ 10%-ը, Չինաստանին, Վենեսուելային և Ադրբեջանին համապատասխանաբար 5%-ը։

Մի-171-Ե

Նշենք, որ ըստ նույն աղբյուրի՝ 2012-ին ՌԴ-ն վաճառել է 1 մլրդ 444 մլն դոլարի ուղղաթիռային տեխնիկա՝ Հնդկաստանին տրամադրելով 27 միավոր, Աֆղանստանին՝ 12 միավոր, Ադրբեջանին՝ 16 միավոր Մի-17Վ-5 ուղղաթիռ։

Բացի այդ, Ադրբեջանը ՌԴ-ից ստացել է 12 միավոր Մի-35Մ։

2012-ի ընթացքում Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է հականավային հրթիռներ (մանրամասներ չեն նշվում), մի քանի թեթև զրահապատ մեքենաներ «Սկորպիոն-ԼՇ» և «Սկորպիոն-ԼՇԱ-Բ»։

Հիշեցնենք, որ 2013-ի հունիսին ՄԱԿ-ի Սովորական սպառազինության ռեգիստրին ՌԴ-ի տրամադրած արտահանման զեկույցից հայտնի է դարձել, թե 2012թ. ինչ ռազմական տեխնիկա է վաճառվել Ադրբեջանին. այն է՝ հարվածային ուղղաթիռ, խոշոր տրամաչափի 18 հրետանային համակարգ, 200 հատ դյուրակիր ԶՀՀ և 1000 հրթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *