Ապրիլի 15-ին ավտովթարից ՀՀ ԶՈւ 2 զինծառայող է մահացել

Ապրիլի 15-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում երթ իրականացնելիս վրաերթի են ենթարկվել ՀՀ Զինված ուժերի զինծառայողներ: Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ.) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ.)։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Գործի առթիվ կատարվում է քննություն։

Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուս զինծառայողները ՊՆ հոսպիտալում բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *