2020–ին Ղրիմում 6 ահաբեկչական գործողություն է կանխվել․ ՌԴ ԱԽ

2020 թվականին Ղրիմում հաջողվել է կանխել 6 ահաբեկչական գործողություն և ահաբեկչական ուղղվածության 10 հանցագործություն։ Իրավապահները բացահայտել են ծայրահեղական ուղղվածության 23 հանցագործություն։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պետրուշևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ղրիմում պլանավորած ևս մեկ ահաբեկչական գործողություն Ռուսաստանի իրավապահները կանխել էին 2021 թվականի ապրիլի 9–ին՝ Սիմֆերոպոլում։

Պաշտոնյան նաև հավելել է, որ Սևծովյան շրջանի շուրջ լարվածության աճի հետևանքով տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու համար լրացուցիչ քայլեր են հարկավոր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *