Ղազախստանը կարող է գնել A400M ինքնաթիռներ

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է 2 նոր եվրոպական A400M Atlas ուղևորատար-բեռնատար ինքնաթիռների գնմամբ։
Այս մասին հաղորդել է Ղազախստանի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջաքսիբեկովը։

Համաձայն «Ջեյնս» վերլուծական պարբերականի տվյալների՝ չի բացառվում, որ եվրոպական ավիաշինական Airbus կոնցերնի հետ կնքվի համաձայնագիր՝ Ղազախստանի տարածքում նոր ինքնաթիռների սպասարկման տեխնիկական կենտրոն հիմնելու վերաբերյալ։

A400M ինքնաթիռ

A400M ինքնաթիռ

Ըստ նույն աղբյուրի՝ Ղազախստանն առաջին անգամ հետաքրքրություն է ցուցաբերել A400M ինքնաթիռների նկատմամբ դեռւս 2010-ին, սակայն այս ուղղությամբ առաջին հստակ քայլերն արվել են միայն 2012-ին։ Այդ ժամանակ էլ մեկնարկել է ռազմական  ինքնաթիռների գնման նախնական բանակցությունները։ 2012-ի վերջին Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Տալգատ Ժանժումենովը հայտարարել էր, որ զինվորականները կարող են ձեռք բերել մինչև 4 միավոր նոր A400M-եր։ Ներկայումս հայտնի չէ, թե երբ ու ինչ պայմաններում է կնքվելու պայմանագիրը։

Նշենք, որ A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբից։ Նախագծի ֆինանսավորումը ստանձնել են Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Բելգիան, Մալայզիան ու Լյուքսեմբուրգը։ Այս պետությունները ծրագրում են 174 նոր ինքնաթիռներ, որոնցից առաջին 4-ը կտրամադրվեն Ֆրանսիային 2013-ի վերջին։

Հավելենք, որ A400M ինքնաթիռներն ունակ են բացել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել մինչև 9,3 հազար կմ-ի վրա, բեռնատարողությունը կազմում է 38 տոննա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *