Ժամկետային զինծառայողները կորոնավիրուսի դեմ առայժմ չեն պատվաստվի. նախարար

ՀՀ ԶՈւ զինծառայողներն այս պահին ռիսկի խումբ չեն հանդիսանում: Այս պահին ժամկետային զինծառայողների շրջանում կորոնավիրուսի դեմ որևէ պատվաստում չի իրականացվելու։

Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նշենք, որ մինչև այժմ պատվաստվել են Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները։ Նրանց պատվաստումներն ավարտվել են ապրիլի 7-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *