Վթար Իրանի միջուկային օբյեկտում. կազմակերպման համար մեղադրվում է Իսրայելը

Ապրիլի 11-ին առավոտյան Իրանի Նաթանզ քաղաքում տեղակայված ուրանի հարստացման միջուկային օբյեկտում վթարվել է էլեկտրականությունը, տուժածներ չկան, սակայն վնասներն այնքան մեծ են, որ Նաթանզում ուրանի հարստացումը կարող է հետաձգվել 9 ամսով։ Ավելի ուշ վթարն Իրանում որակվել է որպես հարձակում և «միջուկային ահաբեկչություն», ինչի համար իրանական կողմը մեղադրում է Իսրայելին և նշում, որ վրեժ է լուծելու։

Ամերիկյան The New York Times պարբերականի տվյալներով՝ վթարից վնասվել է ներքին էներգոհամակարգը, որն ապահովում է ււրանի հարստացման համար ծառայող ստորգետնյա ցենտրիֆուգները։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի պնդմամբ՝ վնասված ցենտրիֆուգները կփոխարինվեն արդիականացված տարբերաբերակներով։

Խաթիբզադեն նաև հայտարարել է, որ Նաթանզի վրա հարձակումը կազմակերպվել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները խափանելու նպատակով։

Նշենք, որ նախորդ շաբաթ Վիեննայում բանակցություններ էին սկսվել ԱՄՆ և Իրանի բարձրաստիճան դիվանագետների միջև՝ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի վերականգնման համար, որից ԱՄՆ-ն՝ ի դեմս երկրի այն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի, դուրս եկավ 2018թ. ապրիլին։ Իրանական կողմը ցանկանում է, որ վերացվեն ԱՄՆ կողմից սահմանված ծանր տնտեսական պատժամիջոցները, իսկ ԱՄՆ-ում պնդում են, թե ամբողջը վերացնել չեն կարող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *