Ուկրաինայում ժամկետայինների թիվը կնվազի

2021 թվականի գարնանային զորակոչին Ուկրաինայում 14 246 մարդ կզորակոչվի։ 14 246–ից երկրի զինված ուժերը կհամալրի 6500 զինակոչիկ, Տրանսպորտի պետական հատուկ ծառայությունը՝ 600, Ազգային գվարդիան՝ 4646, Պետական սահմանապահ ծառայությունը՝ 2500։

Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի ֆեյսբուքյան էջը։

Բանակում ժամկետային ծառայության զորակոչվողների թվի նվազումը կապված է պայմանագրային հիմունքներով ծառայողների թվաքանակի մեծացման հետ։ 2020 թվականի մայիս–հունիս հատվածում բանակը համալրել է 9000 ժամկետային, իսկ հոկտեմբեր–դեկտեմբերին՝ 7500։

Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան օրերս ընդունել էր օրենք, որով պետությունը առանց մոբիլիզացիա հայտարարելու իրավունք է ստանում 24 ժամվա ընթացքում պահեստազորայիններին զորակոչել բանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *