Ադրբեջանում հրդեհից ստացած այրվածքների հետևանքով կոմայում գտնվող զինծառայողը մահացել է

Մարտի 26-ին Ադրբեջանում մահացել է փետրվարի 27-ին Աղդամի շրջանի զորամասերից մեկում վառարանի պայթյունից առաջացած հրդեհի ժամանակ այրվածքներ ստացած զինծառայողներից ևս մեկը՝ Իսմայիլով Ալի Վագիֆ օղլուն (İsmayılov Əli Vaqif oğlu):

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Գրեթե մեկ ամիս կոմայի մեջ գտնվող ժամկետային զինծառայողը Ադրբեջանի Ղարադաղլը շրջանից էր։

Հիշեցնենք, որ անվտանգության կանոնների խախտման հետևանքով առաջացած հրդեհից տեղում մահացել էր ժամկետային զինծառայող Մուսաև Սեհման Ղասամ օղլուն (Musayev Səhman Qəşəm oğlu), իսկ 6 զինծառայող ստացել էր տարբեր աստիճանի այրվածքներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *