Հրդեհի հետևանքով ադրբեջանցի 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ վիրավորվել

Փետրվարի 27-ին Աղդամի շրջանի զորամասերից մեկում վառարանի պայթյունից առաջացած հրդեհից մահացել է ժամկետային զինծառայող Մուսաև Սեհման Ղասամ օղլուն (Musayev Səhman Qəşəm oğlu): Եվս 6 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ, որոնցից 3-ը՝ ծանր։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախապես նշվում էր, թե զինծառայողը մահացել է Ֆիզուլիի շրջանում՝ ականի պայթյունից։

Սակայն, ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ ժամկետայինի մահը վրա է հասել անվտանգության կանոնները խախտելու հետևանքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *