Իրաքը և ՀՀ–ն մտադիր են պաշտպանության ոլորտում համագործակցել

Մարտի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Մարտի 25-ին կայացել է Հայաստանի և Իրաքի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով հանդիպումը։

ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը և Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը ստորագրել են Հայաստանի ՊՆ և Իրաքի ՊՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին մտադրությունների վերաբերյալ համաձայնություն, որով սահմանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտ:

Փաստաթղթով նախատեսվում է նաև նախապատրաստել և ստորագրել ՀՀ ՊՆ և Իրաքի ՊՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *