ԱՄՆ-ն ցանկանում է փոխարինել իր ՌԾՈւ որոշ ինքնաթիռներ և ուղղաթիռներ

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը մտադիր է առաջիկա մի քանի տարիների ընթացքում տենդեր հայտարարել՝ տախտակամածային ռազմատրանսպորտային C-2A Greyhound ինքնաթիռները H-60 Seahawk ընտանիքի բազմաթիրախային ինքնաթիռներով փոխարինելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում է Defense News-ը, նոր ինքնաթիռները և ուղղաթիռները ծրագրում են տրամադրել բանակին 2020-ի կեսերին։

C-2A Greyhound ինքնաթիռ

C-2A Greyhound ինքնաթիռ

Համաձայն գործող գրաֆիկի՝ C-2A տախտակամածային փոխադրիչ ինքնաթիռները պետք է կիրառվեն ՌԾՈւ-ւմ մինչև 2025-ը։ Ներկայումս ԱՄՆ զինվորականները թռիչքներ են կատարում 35 նման ինքնաթիռներով։ Դրանց փոխարինելու պայմանագիրը պետք է որ կնքվի 2016-ից ոչ ուշ։ Առավել հավանական տարբերակների շարքում դիտարկվում է C-2A արդիականացված տարբերակը և MV-22 Osprey ուղղաթիռը։

Նշենք, որ MV-22 Osprey-ի գնահատողական փորձարկումներն արդեն կատարված-ավարտված են։

Ինչ վերաբերում է H-60 (SH-60B, SH-60F, HH-60H, MH-60R ու MH-60S ընտանիքի բազմաթիրախային ուղղաթիռների, ապա դրանց տրամադրումը նավատորմին ծրագրվում է ավարտել 2016-ին։

Նոր ուղղաթիռներին ու ինքնաթիռներին ներկայացվելիք պահանջները կհրապարակվեն 2016-ից հետո։

Հավելենք, որ ուղղաթիռներ փոխարինման տարբերակները ներառող ծրագիրը ստանալու է MH-XX անվանումը։ Ներկայումս ԱՄՆ ՌԾՈւ-ն շահագործում է շուրջ 460 միավոր H-60 ընտանիքի բազմաթիրախային ուղղաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *