Հարավային Կորեայի ՊՆ-ն արգելում է սմարթֆոնների օգտագործումը

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն այսօրվանից՝ հուլիսի 15-ից, արգելք է սահմանել գերատեսչությունների շտաբ-բնակարաններում սմարթֆոնների, ինչպես նաև ֆոտոխցիկներով և համացանց մուտքի հնարավորությամբ սարքերի օգտագործման վրա։

Ինչպես հաղորդում է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Կիմ Մին Սոկան, ձեռնարկված միջոցները նպատակ ունեն կասեցնել գաղտնի տեղեկությունների արտահոսքը։

Նշենք, որ պաշտպանության նախարարության բոլոր աշխատակիցներին պարտավորեցնելու են իրենց սմարթֆոնների վրա տեղադրել անվտանգության վարչության կողմից հատուկ մշակված ծրագիր, որը մեխանիկորեն արգելափակելու է համացանցային բրաուզերների, ֆոտոխցիկի ու ձայնագրիչի կիրառումը։ Այն աշխատակիցները, ովքեր կհրաժարվեն իրենց սմարթֆոններում ունենալ այդպիսի ծրագիր, հարկադրված կլինեն հեռախոսներն ու բջջային ամեն տեսակի սարքավորումները թողնել մուտքի մոտ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *