Թուրքական բանակը հունիսին 15 հազարից ավել սահմանախախտի է ձերբակալել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է երկրի տարածք անօրինական կերպով մուտք գործել փորձող անձանց ձերբակալությունների վերաբերյալ տվյալները։

Թուրքիայի ցամաքային զորքերը հունիս ամսվա ընթացքում ձերբակալել է 15,882 մարդու, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով մուտք գործել այդ երկրի տարածք

images

Ձերբակալվածներից 11,644-ը փորձել են Թուրքիա անցնել Սիրիայի տարածքից։ Հունաստանի հետ սահմանին թուրք զինծառայողները ձերբակալել են 729 մարդու, Բուլղարիայի հետ սահմանին՝ 174 մարդու։

Նշենք, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին։ Թուրք-սիրիական սահմանին վերջին շրջանում հաճախ են միջադեպեր գրանցվում, այդ թվում նաև փոխհրաձգությունների տեսքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *