Ռուսական բանակը համալրվել է սերիական արտադրության ՄիԳ-35 կործանիչներով։ Կործանիչները նախատեսված ժամկետից շուտ են փոխանցվել պատվիրատուին։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
6 միավոր ՄիԳ-35 գնելու պայմանագիրը ՌԴ ՊՆ փոխնախարար Անդրեյ Կրիվորուչկոն և Միացյալ ավիաշինական ընկերության ղեկավար Յուրի Սլյուսարը կնքել էին 2018 թվականին «Բանակ-2018» ֆորումի ժամանակ։ Պայմանագրով կործանիչների մատակարարումը պետք է լիներ մինչև 2023 թվականը։
Նշենք, որ 2013 թվականին ՌԴ ՊՆ–ն հետաձգել էր 37 միավոր ՄիԳ-35–երի գնումը, քանզի արտադրող ընկերությունը ի վիճակի չէր պատվերը կատարել։