Ուկրաինայի ՌՕՈւ-ն կարող է համալրվել F-15 և F-35 կործանիչներով

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Սերգեյ Դռոզդովը հայտարարել է, որ զորքը կարող է ստանալ 4++ սերնդի ամերիկյան F-15 կամ շվեդական JAS39 Gripen բազմանպատակային կործանիչներ։ Բացի այդ՝ Ուկրաինայի զինված ուժերը նպատակ ունեն դաշնակիցների հետ հարաբերությունների խորացման միջոցով անցնել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների։

Ukrainian military portal հարթակի փոխանցմամբ՝ այս մասին ՌՕՈւ հրամանատարը հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի 2035 թվականի տեսլականը ներկայացնելիս։ Սերգեյ Դռոզդովը նաև շեշտել է, որ մոտակա 10 տարիներին աստիճանաբար փոխարինելու են օդուժի ավիապարկում առկա հիմնական միջոցները։

Նշենք, որ մինչև 2035 թվականը օտարերկրյա գործընկերներից բազմանպատակային կործանիչներ գնելու նպատակի մասին Ուկրաինայի ՌՕՈւ հրամանատարը հայտնել էր դեռևս 2020 թ․ հոկտեմբերի 26-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *