Ռուսաստանում Covid-19-ի դեմ կամավոր պատվաստվել է 286,000 զինծառայող

Մինչ 2021 թվականի մարտի 2-ը կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութ է ստացել Ռուսաստանի զինված ուժերի 286 հազար զինծառայող։ Խոսքը առաջին դեղաչափի մասին է։ Այս փուլում զինծառայողները պատվաստավում են կամավոր սկզբունքով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Հայրենական պատերազմում հաղթանակի 76-ամյակին նվիրված զորահանդեսին ընդառաջ պատվաստվում են նաև դրա մասնակիցները։ Ներկայում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է զորահանդեսի 14 հազար, իսկ երկրորդը՝ 5 հազար մասնակից։ Նրանց պատվաստումը նախատեսվում է ավարտվել մինչև մարտի 25-ը։

Հիշեցնենք, որ հաղթանակի զորահանդեսն ամեն տարի անցկացվում է մայիսի 9-ին, սակայն անցած տարի այն հետաձգվեց՝ պայմանավորված նոր կորանավիրուսի համաճարակի բռնկմամբ։ Այն ի վերջո անցկացվեց հունիսի 24-ին՝ զորահանդեսին մասնակցող ողջ անձնակազմի թեստավորումից հետո։

Մարտի 1-ի դրությամբ կորոնավիրուսից առողջացել է ռուսական զինված ուժերի 31 հազար զինծառակող։ Այժմ բուժվում է շուրջ 1000 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *