Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն են անցկացնում

2021 թ․ մարտի 2-31-ը Թուրքիան և Կատարը վերջինիս տարածքում կանցկացնեն Al Adeid* ” 2021 զորավարժությունը։

Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ պաշտոնական կայքը։ Զորավարժության նպատակն է բարելավել երկու երկրների զինված ուժերի փոխադարձ համագործակցությունը, համատեղ աշխատանքի իրականացումը և նպաստել Կատարի ԶՈւ ռազմական ներուժի մեծացմանը։

Զորավարժությանը ներգրավված է թուրք-կատարական միացյալ համատեղ ուժերի հրամանատարությունը՝ Կատարում տեղակայված մեկ հրետանային մարտկոցով և մեկ հետևակային վաշտով։

*«Էլ Ուդեյդ»-ը (Al Adeid) Կատարի մայրաքաղաք Դոհայից 40 կմ հեռավորության վրա գտնվող ռազմաօդային բազա է։

Նշենք, որ 2018 թ․ ապրիլին կայացել էր Թուրքիայի և Կատարի ռազմաօդային ուժերի համատեղ «Բազե ” 20» զորավարժությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *