Մինչև փետրվարի 18-ը փորձաքննվել է 3684 աճյուն

2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021-ի փետրվարի 18-ը ներառյալ կատարվել է 3684 զոհվածի աճյունի դատաբժշկական փորձաքննություն:

Այս մասին Tert.am-ին հայտնել են Առողջապահության նախարարությունից:

Ավելի վաղ՝ մինչև 2021–ի փետրվարի 13-ը, կատարվել էր 3577 աճյունի փորձաքննություն։

Նոյեմբերի 10-ի լույս գիշերվա պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությամբ սահմանվում է, որ կողմերը պետք է փոխանակեն գերիներին և զոհված զինծառայողների մարմինները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *