Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական

Իրաքի միացյալ ուժերի հրամանատարության (Joint operations command ” Iraq) մամուլի խոսնակ գեներալ-մայոր Թահսին ալ Խաֆաջին հայտնել է, որ Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելության զորքի թվաքանակի ավելացման վերաբերյալ դեռ վաղ է խոսել․ շրջանառվող թվերը չեն համապատասխանում իրականությանը։

Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունից։

Նշենք, որ փետրվարի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները համաձայնության են եկել մեծացնել Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելության զորքերի թիվը՝ այն 500-ից հասցնելով 4․000-ի։

Ստոլտենբերգի խոսքով՝ մեծանալու է նաև Իրաքում ուսումնական առաքելության անդամների թիվը՝ ընդլայնվելով նաև Բաղդադից դուրս։ ՆԱՏՕ-ի քարտուղարի պնդմամբ՝ ինքն անձամբ խոսել է Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քադիմիի հետ, և ամեն ինչ արվելու է միայն իրաքյան ղեկավարության հետ խորհրդակցելուց հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *