Թուրքիայի ԶՈւ-ում օրենքի փոփոխություն է եղել

Թուրքիայում ընդունված նոր օրինագծով, զինծառայողների հմտություններից առավել երկար և արդյունավետ օգտվելու նպատակով, մասնագիտացված սերժանտների զորացրման տարիքը հասցվել է 55 տարեկանի։

Այս մասին տեղեկանում ենք թուրքական պաշտոնական TRT Haber լրատվական ծառայությունից։ Ըստ օրինագծի՝ զորահավաքների ժամանակ անհրաժեշտության դեպքում մինչև 60 տարեկան մասնագիտացված սերժանտները նույնպես կարող են զորակոչվել։

40 տարեկանից բարձր հատուկջոկատայիններն, ըստ համապատասխան կանոնակարգերի՝ աշխատակազմերում պաշտոնների են նշանակվելու։ Բացի այդ՝ ձևավորվելու է զորացրված մասնագիտացված սերժանտների ասոցիացիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *