Փետրվարի 19-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվել են տասից ավելի համաձայնագրեր, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագրերից մեկը վերաբերում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռներ մատակարարելուն։
Այս մասին հայտնում է թուրքական SavunmaSanayİst մասնագիտացված կայքը։ Ինքնաթիռից արձակման համար նախատեսված SOM թևավոր հրթիռները, ենթադրաբար, ինտեգրվելու են Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչներին։
Նշենք, որ դեռևս 2018 թ․ հունիսին Բաքվում կայանալիք զորահանդեսի փորձերից մեկի ժամանակ երևացել էր թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռ: Բացի այդ՝ 2019 թ․ հունվարին Ադրբեջանի ՌՕՈւ փոխգնդապետներից մեկը հայտարարել էր, որ իրենք գնել են այդ հրթիռներից։

SOM հրթիռն արտադրում է թուրքական Roketsan ընկերությունը`ամերիկյան Lockheed Martin ընկերության տրամադրած արտոնագրով: Թուրքիայում արտադրվում է 3 տարբերակ՝ SOM-A, SOM-B1 բեկորաֆուգասային և SOM-B տանդեմային զրահահար մարտագլխիկներով:
SOM-A | SOM-B1 | SOM-B2 | |
Երկարությունը | ~4մ | ~4մ | ~4մ |
Զանգվածը | ~600կգ | ~600կգ | ~600կգ |
Հեռահարությունը | 250+ կմ | 250+ կմ | 250+ կմ |
Մարտագլխ. զանգվածը | ~230կգ բեկորա-ֆուգասային | ~230կգ բեկորա-ֆուգասային | ~230կգ տանդեմային զրահահար |
Թիրախի որոնում | — | ինֆրակարմիր ինքնաուղղորդում | ինֆրակարմիր ինքնաուղղորդում |
Պլատֆորմը | F-4 F-16 | F-4 F-16 | F-4 F-16 |