Բաքվում և Նախիջևանում՝ թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Ադրբեջանի տարածքում Թուրքիայի մասնակցությամբ զորավարժություն է անցկացվում։ Զորավարժությունը մեկնարկել է այսօր՝ հուլիսի 12-ին և կտևի մինչ հուլիսի 28-ը։

Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի զորավարժությունն անցկացվում է Բաքվում և Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում։

Ադրբեջան

Բաքվում թուրքական կողմը ներկայացնելու է երկրի զինված ուժերի ցամաքային զորքերի համազորային դիվիզիայի ստորաբաժանումը, իսկ Նախիջևանում՝ մեխանիզացված դիվիզիայի ստորաբաժանումը։

Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի գլխավոր շտաբի պաշտոնական կայքը, որը նաև նշում է, որ «զորավարժությունների նպատակն է երկու երկրների զինված ուժերի միջև փոխհամագործակցության խորացումը»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր մասնակցության վերաբերյալ մանրամասներ դեռ չի հրապարակել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *