Սաֆար Աբիևն ընդունել է Հարավային Կորեայի պատվիրակությանը

Այսօր՝ հուլիսի 12-ին, Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հարավային Կորեայի Ազգային ժողովի պատվիրակությանը։

Համաձայն նույն աղբյուրի՝ հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանում Հարավային Կորեայի դեսպան Չոք Սուք Ինը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հնարավորությունները։

Հավելենք, որ Սաֆար Աբիևը առիթը բաց չի թողել հերթական անգամ Արցախի հարցը բարձրացնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից բողոքելու, ինչն էլ իբր «հարկադրում է Ադրբեջանին հզորացնել իր ռազմական ներուժը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *