Ռուսաստանում ևս 3 միավոր «Օխոտնիկ» ԱԹՍ կարտադրեն

Նովոսիբիրսկի ավիագործարանը ևս 3 միավոր փորձնական «Օխոտնիկ» ԱԹՍ կարտադրի։ ԱԹՍ–ները 2022-2023 թվականներին կսկսեն թռիչքային փորձարկումներ անցնել։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նոր պատրաստվող օրինակները առաջին օրինակից կտարբերվեն ռադիոէլեկտրոնային համակարգով։ Իսկ երրորդ և չորորդ օրինակները փաստացի կհամապատասխանեն սերիական արտադրության օրինակներին։

Ռուսական «Օխոտնիկ» ԱԹՍ
Ռուսական «Օխոտնիկ» ԱԹՍ

«Օխոտնիկ» ԱԹՍ–ն առաջին անգամ ցուցադրվել է «Բանակ-2019» ֆորումին։ ԱԹՍ–ը կարող է զարգացնել մինչև 1000 կմ/ժ արագություն, իսկ թռիչքային քաշը կարող է հասնել մինչև 20 տոննայի։ ԱԹՍ–ի առաջին թռիչքը եղել է 2019 թվականին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *