Հունիսի 25–30–ը Ռուսաստանում կանցկացվի ռազմատեխնիկական միջազգային 5–րդ «Բանակ-2019» ֆորումը։ Հայաստանը ֆորումին մասնակցելու հրավեր ունի։ Ստորև կներկայացնենք ռուսական խոշոր արտադրողների առավել հետաքրքիր զինատեսակները, որոնք ցուցադրվելու են ֆորումի ժամանակ։
«Ռոստեխ» պետական ընկերությունը ֆորումի ընթացքում ցուցադրելու է «Մեքենաշինության հատուկ կոնստրուկտորային բյուրո» (ռուս․՝ Специальное конструкторское бюро машиностроения) նոր ԲՏ–3Ֆ (ռուս․՝ БТ-3Ф) զրահափոխադրիչը։ ԲՏ–3Ֆ–ն ստեղծվել է ԲՄՊ–3–ի հիմքով և գտնվում է փորձարկումների փուլում։ Զրահափոխադրիչն արդեն ունի առաջին արտասահմանյան գնորդը՝ Ինդոնեզիան։ Ըստ հայտարարված ՄՏԲ–ի 500 ձիաուժ հզորությամբ շարժիչով զրահափոխադրիչը կարող է ցամաքում զարգացնել 70, ջրում՝ 10 կմ/ժ արագություն։ Անձնակազմը 2 հոգի է և նախատեսված է 15 հոգանոց անձնակազմ տեղափոխելու համար։
«Ալմազ–Անտեյը» ցուցադրելու է 9Կ327ՄԷ «Վիկինգ» ԶՀՀ–ն, որը, ինչպես և ԲՏ–3Ֆ զրահափոխադրիչը, ցուցադրվել էր IDEF-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։
«Վիկինը» թիրախին կարող է հայտնաբերել 360 կմ, իսկ խոցել 130 կմ հեռավորության վրա (9Ա383ՄԷ արձակման կայանով)։
«Ուրալվագոնզավոդ» ընկերությունը ցուցադրելու է «Դրոկ» ինքնագնաց հրետանին։ «Դրոկի» հեռահարությունը 6 կմ է, նախատեսված է 4 հոգանոց հաշվարկի համար և կշռում է 14 տոննա։ Այս տարվա ապրիլին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ «Դրոկ» ինքնագնաց հրետանին համալրելու է օդադեսանտային զորքերի սպառազինությունը։
«Ուրալվագոնզավոդի» մեկ այլ արտադրանք՝ ԱՈւ–220Մ հրետանային միջոցը, նույնպես ցուցադրվելու է ֆորումի ժամանակ։ ԱՈւ–220Մ–ի փորձարկումները սկսվել են այս տարի։
Ցուցադրության գլխավոր նորություններից մեկն էլ լինելու է «Օխոտնիկ» հարվածային օնոդաչու թռչող սարքը, որի մասին տեղեկությունները հայտնվեցին մայիսին։ Ցուցադրվելու են նաև ԱԹՍ–ների դեմ պայքարի «Կրասուխա», «Սիլոկ», միջոցները, «Մուրմանսկ» ՌԷՊ միջոցը։
Նշենք նաև ցուցադրություն լինելու է նաև Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ՀՌՇ 102–րդ ռազմաբազայում։