Այս ամառ ռուսական «Օխոտնիկ» մարտական ԱԹՍ–ն 1–ին անգամ օդ կբարձրանա թռիչքի համար

Ռուսական արտադրության ծանր հարվածային «Օխոտնիկ» անօդաչու թռչող սարքը 2019 թվականի հուլիս–օգոստոսին՝ գործարանային փորձարկումների ժամանակ, առաջին անգամ օդ կբարձրանա։

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ առաջին թռիչքը կտևի մի քանի տասնյակ րոպե։ Պլանավորվում է, որ փորձարկումներին ԱԹՍ–ի թռիչքը կլինի ավտոնոմ, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի միջամտել ցամաքից։

Դեռևս 2018 թվականին, ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն հայտնել էր, որ առաջին անգամ 2019 թվականի գարնանն է թռչելու «Օխոտնիկը»։

2019–ի գարնանը անօդարչուն գործարանի թռիչքուղու վրա փորձարկվել է, մասնավորապես արագություն է հավաքել, բարձրացել օդ և մի քանի վարկյան անց վայրէջք կատարել։ Սակայն սա, գործակալության աղբյուրի համաձայն, թռիչք չի համարվում։

Ռուսական «Օխոտնիկ» ԱԹՍ
Ռուսական «Օխոտնիկ» ԱԹՍ

2019 թվականի մայիսին հայտնի դարձավ նաև, որ «Օխոտնիկը» ներկայացվելու է «Բանակ–2019» ֆորումին։ ԱԹՍ–ը կարող է զարգացնել մինչև 1000 կմ/ժ արագություն, իսկ թռիչքային քաշը կարող է հասնել մինչև 20 տոննայի։

Վերջերս նեղ շրջանակներում լայն ճանաչում ունեցող օգտատեր «Ռեմբոն» առաջին անգամ հրապարակել էր արբանյակային լուսանկարներ այս ԱԹՍ-ից:

«Օխոտնիկ» անօդաչուն՝ արբանյալային լուսանկարում
«Օխոտնիկ» անօդաչուն՝ արբանյալային լուսանկարում

Նշենք, որ Ռուսաստանի զինված ուժերում այս պահին առկա է ավելի քան 2000 անօդաչու սարք, սակայն դրանցից ոչ մեկը հարվածային չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *