[ԹԱՐՄԱՑՎԱԾ] Վաղը Կարսում կլինի թուրք-ադրբեջանական զորավարժությունների ցուցադրական մասը

Վաղը՝ փետրվարի 11-ին, «Ձմեռ-2021» (“Kış-2021”) թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ցուցադրական օրը լուսաբանելու նպատակով մի խումբ ԶԼՄ ներկայացուցիչներ այսօր մեկնել են Կարս։

Այս մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը։

[Թարմացում] Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի տվյալներով՝ Կարսում անցկացվող զորավարժությանը մասնակցում է 1268 զինվորական, որից 66-ը՝ ադրբեջանցի։ Զորավարժություններին ներառված է 190 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև տարբեր տեսակի և տրամաչափի 218 զինատեսակ։ «Ձմեռ-2021»-ի ցուցադրական մասը իրականացվելու է Կարսի «Աքբաբա» զորավարժարանում։ [Թարմացում]

Բացի այդ, Թուրքիայի ՊՆ-ի՝ այսօր հրապարակած տեսանյութերում երևում է, որ Կարսում ընթացող զորավարժություններին թուրքական կողմից ներգրավված են հարվածային Atak ուղղաթիռներ, հրետանային միջոցներ, Մ-60 տանկեր և Ադրբեջանի ԶՈւ 4 միավոր Տ-90 տանկ, որոնց՝ Կարս մեկնելու մասին ավելի վաղ մենք հայտնել էինք։

Հիշեցնենք, որ «Ձմեռ-2021» զորավարժությունը անցկացվելու է փետրվարի 1-ից 12-ը՝ Հայաստանի սահմանակից Կարսի մարզում։ Թուրքական կողմը հայտարարել էր, որ զորավարժությանը ներգրավվելու են տանկային և հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարներ, հատուկջոկատայիններ, ինչպես նաև ուղղաթիռներ։ 

Ըստ թուրքական կողմի հայտարարության` նախատեսվում է զորավարժության ընթացքում փորձարկել սպառազինություն վերջերս մտած կամ դեռևս չմտած զինտեխնիկա։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում էր՝ ինչպես են Թուրքիա մեկնում Նախիջևանի առանձին համազորային բանակի հատուկ նշանակության ուժերի խումբ և չորս տանկ՝ իրենց անձնակազմով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *