Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքում նոր ռազմագործողություն է իրականացնում

Թուրքիայի զինված ուժերը փետրվարի 10֊ին ժամը 02։55-ին Իրաքի հյուսիսային Գարա շրջանում քուրդ զինյալների դեմ սկսել են «Ճանկ․ Արծիվ-2» ռազմական գործողությունը (թրք․՝ “Pençe Kartal-2 Harekâtı”

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ հունվարի 19֊ին Իրաք կատարած այցի ընթացքում Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը խոսել էր տարածաշրջանում կայունության համար «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ համատեղ պայքարի կարևորության մասին։

Հիշեցնենք, որ դեռևս 2020թ․ հունիսի 15-ի կեսգիշերին Թուրքիայի ԶՈւ֊ն Իրաքի հյուսիսում իրականացրել էր «Ճանկ֊արծիվ» կոչվող (թրք․՝ “Pençe-Kartal operasyonu”) մեկօրյա ռազմագործողությունը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամների դեմ, իսկ հունիսի 17֊ին մեկնարկել էր «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) ռազմագործողությունը։

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *