ԻՀՊԿ-ն երեք բալիստիկ հրթիռ է ներկայացրել

Փետրվարի 10-ին՝ իսլամական հեղափոխության 42-ամյակին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է «Դեզֆուլ», «Ղիամ» և «Զոլֆաղար» դասի «Բասիր» բալիստիկ հրթիռները։

Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը։ «Դեզֆուլ» հրթիռներն ունեն մոտ 1000 կմ հեռահարություն։ «Բասիր»֊ը «Զոլֆողար» դասի նորագույն հրթիռն է՝ 700 կմ հեռահարությամբ։ «Ղիամ» դասի հրթիռները, որոնք երկուսն են՝ «Ղիամ-1» և «Ղիամ-2», ունեն 800 կմ հեռահարություն։ Այս հրթիռներն օգտագործվել են 2020թ. սկզբին Իրաքում Այն ալ֊Ասսադ ամերիկյան ավիաբազայի վրա հարվածելու համար՝ ի պատասխան հունվարի 3-ին ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *