Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է վաճառքի հանել «Պոխյանմաա» ականային արգելափակիչ հրամանատարական նավը։
Ilta Sanomat լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ըստ Ֆինլանդիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Վելի-Յուքքա Պեննալայի՝ նավը առանց որևէ փոփոխությունների, բարվոք վիճակում ու առանց վերանորոգման դրվում է վաճառքի, իսկ եթե գնորդ չլինի, ապա նավը կհանձնեն թանգարան։
Նշենք, որ «Պոխյանմաան» կառուցվել է 1978-ին Հելսինկիում, իսկ վաճառքի հանվելու է 2015-ին։ Ֆինլանդիայի ՌԾՈւ հրամանատարը խոստովանում է՝ նման քայլով իրենք զգալիորեն կկրճատեն ռազմական նավատորմի ներուժը։
Հավելենք, որ «Պոխյանմաա»-ի ջրատարողությունը կազմում է 1,5 հազար տոննա, այն ունակ է բացել մինչև 19 հանգույց արագություն, իսկ առանց լիցքավորման կարող է մոտ 3,5 հազար մղոն անցնել։ Ականային արգելիչը զինված է Philips 9LV220 կրակի կառավարման համակարգով, Bofors 70 Mk.1 հակատանկային կայանով (1 տրամաչափի, 57 մմ) ու Bofors (70 տրամաչափի, 40 մմ), 2 հատ ЗՈւ-23-2 զենիթային կայանով (23 մմ) և 2 հատ HCB գնդացիրներով (12,7 մմ)։
Նավը մասնակցել է Սոմալիի ափերի մոտ ծովահենների դեմ պայքարին։ Ներկայում այն Կոտկիի նավահանգստում է։