Գերմանիան Eurocopter EC645 T2 ուղղաթիռներ է պատվիրել

Գերմանիան պատվիրել է 15 միավոր Eurocopter EC645 T2 թեթև մարտական ուղղաթիռներ։ Eurocopter-ի ուղղաթիռները նախատեսված կլինեն Գերմանիայի հատուկ զորքերի (KSK) համար:

Այս մասին հուլիսի 11-ին հայտարարել է Eurocopter ընկերությունը։

Eurocopter EC645 T2

Eurocopter EC645 T2

Ըստ «Ջեյնսի»՝ գերմանական զինված ուժերը 249 մլն ամերիկյան դոլար են վճարելու 15 միավոր EC645 T2 ուղղաթիռների համար։

Eurocopter EC645 T2 ուղղաթիռները ստեղծվել են Eurocopter EC145 ուղղաթիռների հիմքի վրա, որոնք այժմ գտնվում են Միացյալ Նահանգների զինված ուժերի սպառազինության մեջ։

EC645 T2-ի արտադրողները որպես ուղղաթիռի առավելություն են նշում համեմատաբար քիչ ծախսատարությունը և պաշտպանվածության լավ մակարդակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *