Ջալալ Հարությունյանը՝ ՀՀ ռազմական վերահսկողության ծառայության պետ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: 

Այս մասին, ՀՀ ՊՆ–ին վկայակոչելով, փոխանցում է Aysor.am-ը։

Գեներալ–լեյտենանտը ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել էր պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 27-ին՝ վիրավորվելուց հետո։ Ավելի ուշ նրան շնորվել էր Արցախի հերոսի կոչում։

Նա ՊԲ հրամանատար էր նշանակվել 2020-ի սկզբին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *